Tert.amLife-ը գրում է.

Tert.am Life–ն իր ընթերցողներին ներկայացրել է, թե «Դեպիւ եվրատեսիլի» շրջանակում հայտնիներից ով ում էր սատարում սոցիալական ցանցերում։ Նախագծում հաղթեց, և Հայաստանը «Եվրատեսիլ 2018»–ին կներկայացնի Սևակ Խանաղյանը։

Այժմ ներկայացնում ենք, թե հայտնի մարդիկ ինչ գրառումներ են արել Սևակի հաղթանակից հետո։

 

Լուսինե Բադալյան

 

«Տեղական բոլոր տեսակի ընտրությունների նկատմամբ անվստահություններից հետո, հասանք միջազգային ժյուրի հասկացության հեղինակազրկմանը։)))) Սևակի մասին նախորդ շաբաթվա ստատուսս հավաստում է, որ դեմ չէի իր գնալուն, բայց չի կարող որևէ մեկն այս աշխարհում ինձ համոզել, որ որևիցե միջազգային ժյուրի Լուսինեին ու Ամալիային կտար բարձր միավոր։)))) ուղղակի չի կարող։))) Նույնիսկ ամենաանգրագետ ժյուրին։))))))))) բացառվում է։))) Մարիամին ու Հասմիկին ցածր, Լուսինեին բարձր ( լավ աղջիկ էր երևում, ցավոք, մեզ մոտ պրոֆեսիոնալիզմը 2֊րդ, 3֊րդ, 10֊րդ տեղում է բոլոր հարցերում) ասենք ինչքան հեռու պիտի լինի էդ մարդը երաժշտությունից։)))) ժողովուրդն ավելի արդար էր քվեարկել։)))) գոնե մի ասեք միջազգային ժյուրի, փոխարինեք այլ տերմինով։)))) ասեք արտասահմանում ապրող հայ երգիչներ, մերոնք և այլն ։)))))))))

Սևակին շնորհավորում եմ

#NEMRA ջաաան!!!! Ապրեք !!!! Ժողովուրդն էլ ձեզ ճանաչեց , սիրեց ։) բնական ճանապարհով ։)

 

 

Ժակ

 

Դժվար էր սխալվել հաղթողի առումով. շնորհավորում եմ Սևակին:

Nemra, ի հեճուկս բոլոր թերահավատների՝ արեցիք առավելագույնը և ամեն լավ բան դեռ առջևում է...

 

 

Անահիտ Հարությունյան

 

Հերթական սխալ ընտրություն, ոչ երգ, ոչ ձայն, անճաշակ ու անիմաստ հագուկապ, ոչ մի շոու։ Մի խոսքով հերթական անգամ համոզվելու ենք, որ ռայոնցի աղջիկների ընտրության վրա Եվրոպայում ոչ մեկ չի թքում։

 

 

Ժաննա Բուտուլյան

 

Նման պահերին, երբ արդարություն է տիրում, խենթանում եմ երկրիս համար։ Բացարձակ հաղթանակ։ Հպարտ եմ և երջանիկ, որ Հայաստանը «Եվրատեսիլին» ներկայացնելու է իսկական հայ տղա` հեղինակային հայերեն երգով։ Սա արդեն հաղթանակ է։

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել