Armlur.am-ը գրում է.

Փետրվարի 23-ին` Կիևյան կամրջի տակ, հայտնաբերվեց 26-ամյա Վարդան Մնացականյանի դին: Ինչպես հայտնի է` իրավապահները նրան փնտրում էին հունվարի 30-ից` որպես անհետ կորած: Նշենք, որ ըստ նույն տեղեկությունների` Վարդան Մնացականյանն աշխատում էր «Ռոսսիա մոլում»` որպես մաքրության գծով պատասխանատու: Ինչն էր երիտասարդի առեղծվածային մահվան պատճառը, դեռևս անհայտ է: ArmLur.am-ի ձեռքի տակ է հայտնվել Վարդան Մնացականյանի վերջին նամակը` ուղղված իր ընկերուհուն: Նամակում երիտասարդը, կարծես, հրաժեշտ է տալիս` ներողություն խնդրելով ամեն ինչի համար. «Էնքան բան ունեմ քեզ ասելու, բայց չեմ հասցնի… և ուր էլ հասնի էս նամակը, ոչ մեկին չմեղադրեք. սա իմ կյանքն ա…»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել