Aysor.am-ը գրում է.

ՀՀ նախագահի ՀՀԿ թեկնածու Արմեն Սարգսյանը Հայաստան- սփյուռք կապի ամրապնդման հիմքում դնում է հայերի՝ համաշխարհային ազգ դառնալու սկզբունքը: Այս մասին նա խոսել է «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցի ընթացքում:

Պատասխանելով հարցին, թե ի՞նչ մոդելով պետք է զարգանան Հայաստան-սփյուռք հարաբերությունները, Արմեն Սարգսյանն ասել է. «Դա այն մոդելն է, որով մենք՝ որպես հայեր, ապրելու ենք այս աշխարհում: Այդ մոդելն ինձ համար փակ մոդել չէ, բաց մոդել է: Ես ուզում եմ պատկերացնել, որ բոլոր հայերը պետք է ապրեն մի իրավիճակում, որտեղ կա փոքր պետություն, բայց համաշխարհային ազգ: Բոլորս՝ որպես հայեր, անկախ մեր գտնվելու և բնակության վայրից, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության առջև մեր քաղաքացիական պարտքը պետք է կատարենք՝ ելնելով այդ սկզբունքից »:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել