Panorama.am-ը գրում է.

Սիրիան դարձել է աշխարհաքաղաքական տարբեր բևեռների առճակատման դաշտ, որտեղ հումանիտար ճգնաժամն անցել է բոլոր սահմանները և դառնում է անտանելի: Տարածաշրջանը դառնում է մեծ բախումների կենտրոն, և եթե այսպես շարունակվի, բախումների աշխարհագրությունն ավելի է ընդլայնվելու: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց վերլուծաբան Թևան Պողոսյանը:

«Այս ամենը կատարվում է Հայաստանից ոչ շատ հեռու տարածության վրա, ավելին՝ հայկական համայնքը շարունակում է  մնալ Դամասկոսում»,- հիշեցրեց բանախոսը՝ նկատելով, որ պետք է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պաշտպանելու սիրիահայ համայնքին կամ աջակցելու այլ բնակավայրեր նրանց տեղափոխությանը:

Թևան Պողոսյանի խոսքով, ԴԱԻՇ-ը դեռևս վերջնականապես չի հաղթահարվել, և ահաբեկչական այդ կառույցի հանդեպ պետք է ավելի ուշադիր լինել: Վերլուծաբանի համոզմամբ, բոլորը պետք է հասկանան, որ խնդիրն ընդհանրական է, յուրաքանչյուր երկիր իր հերթին նպաստել է  ստեղծված իրավիճակին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել