Panorama.am-ը գրում է.

Հայաստանն ընդգրկվել է այն  երկների ցանկում, որտեղ անգլիախոսների համար զարմանալիորեն հեշտ է այցելել: Երկրների անունները հրապարակվել է  Insider-ի բլոգում:

Այստեղ Հայաստանը նշվում է որպես մի երկիր, որը անգլերեն խոսող զբոսաշրջիկների համար դառնում է ավելի ու ավելի հասանելի:

«Հայաստանում անգլերեն խոսում է  բնակչության 40 տոկոսը, գրագիտությունը 98 տոկոս է:  Երեսուն տարեկանից ցածր հայաստանցիների մեծ մասը խոսում է մաքուր անգլերենով, հաճախ բրիտանակն շեշտադրումներով: Չնայած ամերիկացիները քիչ են Հայաստան այցելում, եվրոպացիները՝ նույնպես, ճանապարհային նշանների, ճաշացանկերի ու տարբեր վայրերի վրա նշումները ևս անգլերենով են: Քաղաքացիների 80 տոկոսի ազգանունը վերջանում է –յան-ով, ինչպես Քարդաշյանինը»,-ասված հրապարակման մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել