Հաճելի է, երբ հայրիկը ստեղծագործ է լինում: Ջոն Վիլգելմը՝ Շվեյցարիայից, 48 տարեկան է: Նա հրաշալի լուսանկարիչ է և կարողանում է իր կնոջ և երեխաների մասնակցությամբ ստեղծել հրաշալի սյուրռեալիստական լուսանկարներ:

Արվեստը նրա կյանքի անբաժան հատվածն է: Նրա հայրը ևս տարված է եղել լուսանկարչությամբ, և նա մանկուց հետևել է հոր գործունեությանը: Նրա աշխատանքները լի են դրական ու հեքիաթային էներգիայով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել