Մաունթ Վաշինգտոն տարածքից երկու ընկերուհի հյուր են եկել մասնավոր ծերանոց, որտեղ ծերունիներ են, որոնք տառապում են թերամտությամբ և Ալցհեյմերի հիվանդությամբ: Նրանք բոլորի համար առանձին-առանձին նվերներ էին բերել նորածինների և շնիկների տեսքով:

Պարզվում է՝ ընկերուհիներից մեկի մայրը ևս տառապում է այդ հիվանդությամբ, և երբ Սենդին իր ընկերուհու մորը նվիրել է նորածնի տեսքով տիկնիկ, նրա ուրախությունն անսահման է եղել: Այդ միջոցով աղջիկները որոշել են հաճելի անակնկալ մատուցել նաև այլ հիվանդների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել