168.am -ը գրում է

Չինաստանի իշխանությունները կստանան ավելի հեշտ հասանելիություն օգտատերերի նամակագրությանն ու այլ անձնական տվյալներին այն բանից հետո, երբ Apple-ը կտեղափոխի iCloud չինական աքաունտները ՉԺՀ-ում տվյալների կենտրոն: Այդ մասին փետրվարի 24-ին հաղորդել է Reuters-ը:

Տվյալների տեղափոխությունը պահանջում է չինական նոր օրենսդրությունը: Այդ թվում չինական տվյալների կենտրոն կտեղափոխեն iCloud աքաունտի ապաշրջափակման բանալիները, որոնք ավելի վաղ պահվում էին ԱՄՆ-ում:

Այդ բանալիները ստանալու համար ցանկացած երկրի կառավարությունից պահանջվել է ամերիկյան դատարանի թույլտվությունը: Այն պահից սկսած, երբ չինացի օգտատերերի աքաունտները կտեղափոխեն Չինաստան, երկրի իշխանություններին պետք չի լինի դիմել ԱՄՆ դատարան օգտատերերի տեղեկատվության հասանելիությունը ստանալու համար:

Apple-ը՝ չինական Guizhou-Cloud Big Data Industry պետական ընկերության հետ, կառուցել է տվյալների մշակման կենտրոնը Գույչժոու գավառում: Reuters-ը հաղորդում է, որ ֆիրման սերտորեն կապված է ՉԺՀ կառավարության ու չինական կոմունիստական կուսակցության հետ:

Ընկերության որոշումը ենթարկվել ՉԺՀ իշխանությունների պահանջներին ընդգծում է այդ երկրում ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների աշխատանքի բարդ լինելը, նշում է գործակալությունը: Այն դեպքում, եթե այս կամ այն կորպորացիան հրաժարվի դրանք կատարել, նա կկորցնի հասանելությունը շահութաբեր չինական շուկային:

Օրինակ, Չինաստանում շրջափակվում են Google-ի սերվիսները, քանի որ ընկերությունը հրաժարվել է որոնողական համակարգում ներդնել որոնման արդյունքների ֆիլտրացիա:

Չինաստանում տվյալների կենտրոն կառուցելու Apple-ի ծրագրերի մասին հայտնի է դարձել 2017թ. կեսերին: Ինչպես գրել է 9to5mac պորտալը, օգտատերերի տվյալներն ընկերությունը տեղափոխելու է մինչև 2018թ. փետրվարի 28-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել