Դիլանը 7 տարեկան է: Նրա լավագույն ընկերոջ մոտ լյարդի հազվագյուտ հիվանդություն է հայտնաբերվել: Երբ բուժման գումարները համարյա վերջացել էին, Դիլանը որոշեց օգնել ընկերոջը: Փոքրիկը գիրք է գրել իր ընկերոջ համար The Chocolate Bar անվանմամբ, որը հավաքեց շուրջ 600000 ԱՄՆ դոլար:

Ջոնը՝ Դիլանի ընկերը, տառապում է լյարդի լուրջ անբավարարությունից, որը ստիպում է նրան սնվել ստամոքսին միացրած խողովակի միջոցով: Այդ հիվանդությամբ այս պահին աշխարհում տառապում է ընդամենը 500 երեխա, և այն բուժում չունի: Դիլանն իր ընկերությունը Ջոնի հետ նկարագրեց որպես շոկոլադի պես զարմանալի․ դրա պատճառով է նա այդպես անվանել իր գիրքը: ԱՄՆ-ում, Կանադայում և մի շարք երկրներում այս գիրքը վաճառվել է հաշված օրերի ընթացքում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել