Tert.am-ը գրում է.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կիրակի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսով քննարկել է Արևելյան Ղուտայում իրավիճակը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությանը:


Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է «սիրիական խնդիրը՝ Արևելյան Ղուտայում իրավիճակի զարգացման և այդ շրջան, ինչպես նաև Սիրիայի այլ շրջաններ մարդասիրական օգնության մուտքն ապահովելու համատեքստում»:


Պուտինը տեղեկացրել է Մերկելին և Մակրոնին խաղաղ բնակիչների տարհանման, մարդասիրական բեռների մատակարարման և բնակչությանը բժշկական օգնություն տրամադրելու ուղղությամբ ռուսական կողմի ձեռնարկած քայլերի մասին:

«Ուշադրություն է հատկացվել նրան, որ ռազմական գործողությունների դադարեցումը չի տարածվում ահաբեկչական խմբավորումների դեմ գործողությունների վրա»,- հավելել են Կրեմլում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել