Tert.am-ը գրում է.

Երուսաղեմում մայիսին ԱՄՆ դեսպանատան բացումը հազիվ թե ավելի լուրջ ցնցումներ առաջացնի ու անկայունություն տարածաշրջանում, քան եղավ այդ որոշման հայտարարության ժամանակ: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց արաբագետ Արմեն Պետրոսյանը, ով շարունակում է մնալ այն կարծիքին, որ ՄԱԿ-ում այս հարցով Հայաստանի քվեարկությունը բխում էր երկրի շահերից, ինքնուրույն էր և պայմանավորված չէր ՌԴ դիրքորոշմամբ:

«1967–ից հետո, երբ փաստացի, ամբողջ Երուսաղեմը և Պաղեստինյան պետության համար նախատեսված այս տարածքն անցավ Իսրայելի վերահսկողության տակ, այդ շրջաններում Իսրայելի վարած քաղաքականության հետևանքով և՛ հայ համայնքի թվաքանակն է էականորեն նվազել, և՛ հայ համայնքին պատկանող տարածքները` Իսրայելի կողմից ընդգծված հատուկ, միտումնավոր քաղաքականության հետևանքով այդ կրոնական շրջաններում ավելացել է հրեաների ներկայությունն ու ազդեցությունը»,– հիշեցրեց փորձագետը:

Մինչդեռ, նրա խոսքով, եթե քաղաքը ՄԱԿ-ի բանաձևով բաժանվելով` կամ լիներ միջազգային վերահսկողության գոտի, կամ գոնե` պաղեստինյան կողմից վերահսկվող, ապա հայկական դիրքերն ու հնարավորությունները շատ ավելի ուժեղ էին լինելու:

ԱՄՆ Պետքարտուղարությունն ուրբաթ օրը հաստատել էր ԱՄՆ վարչակազմի՝ մայիսին Երուսաղեմում նոր դեսպանատուն բացելու ծրագրերը։  «Միացյալ Նահանգները նախատեսում է Երուսաղեմում ԱՄՆ նոր դեսպանություն բացել: Բացման արարողությունը կհամընկնի Իսրայելի 70-ամյակի հետ», – ասվում էր Պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ: ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից  Երուսաղեմ տեղափոխելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր նախորդ տարվա դեկտեմբերի 6-ին՝ միաժամանակ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելով։ Այն ժամանակ Հայաստանը 128 երկրների թվում կողմ քվեարկեց ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի բանաձևին, որը կոչ է անում Երուսաղեմը չճանաչել որպես Իսրայելի մայրաքաղաք: 

Թրամփի այս հայտարարությունը մեծ իրարանցում առաջացրեց միջազգային հանրության շրջանում, մասնավորապես իսլամական աշխարհում, որը խիստ դժգոհությամբ ընդունեց նրա հայտարարությունը, և ակնկալվում է, որ արդեն գործնական քայլերի իրականացման ժամանակ նորից նույն իրավիճակն է լինելու:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել