Azatutyun.am-ը գրում է.

Երեկ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Ծառուկյան» խորհրդարանական խմբակցության նիստ․ Ծառուկյանը լսել է բոլորին, արդյունքում՝ որոշում է կայացվել հաջորդ շաբաթ Ազգային ժողովում կայանալիք Հայաստանի չորրորդ նախագահի ընտրությունների ժամանակ կողմ քվեարկել իշխող կոալիցիայի թեկնածուԱրմեն Սարգսյան թեկնածությանը: Այդ մասին «Ազատությանը» փոխանցեց Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը:

Տոնոյանի խոսքով՝ նման որոշում է կայացվել, քանի որ Արմեն Սարգսյանի մոտեցումներն ու տեսլականը համապատասխանում են «Ծառուկյան» դաշինքի մոտեցումներին:

Նիստի ժամանակ «Ծառուկյան» դաշինքի առաջնորդը, մասնավորապես, հայտարարել է․ - «Իհարկե, ճանաչում եմ Արմեն Սարգսյանին, նրա մոտեցումը, նրա տեսակետը, նրա պատրաստակամությունը: <...> Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք իրեն հրավիրել են` իմանալով իր գրագիտությունը, իր պատրաստակամությունը, որ նա օգտակար լինի, և եղել է մեր Հայաստանի Հանրապետության վարչապետը: Բոլորն էլ լսել են, նա բացի պատգամավորներից, քաղաքական կառույցներից, հասարակական, տնտեսական, կրթական, գիտական՝ բոլորի հետ հանդիպել է և բոլորին էլ ներկայացնելով, որ ինքը պետք է արտագաղթը դադարեցնի, ներգաղթ սկսի, վստահություն լինի, և մեծ ներդրումներ բերի, որը դա մարդու անձի շուրջ պետք է ձևավորվի: Ու այսօր այն է ասում, ինչ որ դա մենք բոլորս միասին՝ մեր ասածն է, մեր ցանկությունն է, մեր նպատակն է, որ, այո, արտագաղթը դադարեցվի, ներգաղթ լինի, մարդիկ հետ վերադառնան և կարողանան, վստահություն լինի, որ ներդրումներ լինեն»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել