Fithacker.ru-ն գրում է, որ թեյի ծառի յուղը մաշկի խնամքի համար նախատեսված մի շարք միջոցների անբաժանելի բաղադրիչն է։ Ահա 10 պատճառ՝ ինչու է հարկավոր օգտագործել թեյի ծառի յուղը։

Ակնե։ Հակասնկային և հակաբակտերիալ միացություններն օգնում են հանգստացնել գրգռումը, որը մաշկի այտուցի պատճառ է դառնում։

Գորտնուկներ։ Թեյի ծառի յուղը ոչ միայն ճնշում է վարակն ու բակտերիաների և սնկերի աճը, այլև հանգստացնում է գրգռումը, կարմրածությունը։

Կտրվածքներ և վարակներ։ Թեյի ծառի յուղը խառնեք լավանդայի յուղի հետ։ Արդյունքում կստանաք արդյունավետ միջոց՝ կտրվածքների ու վարակների բուժման համար։ Վնասված հատվածը մաքրեք ջրածնի պերօքսիդով ու ջրով, 2 կաթիլ թեյի ծառի յուղը խառնեք լավանդայի յուղի հետ և քսեք մաշկին։

Էկզեմա։ Մաշկի այս վիճակն ուղեկցվում է քորով, չորությամբ, բշտիկներով ու այտուցվածությամբ։ Թեյի ծառի յուղը հակաբակտերիալ հատկություններ ունի, ինչի շնորհիվ օգնում է պայքարել վարակի դեմ, իսկ հականեխիչ հատկությունների շնորհիվ քորը հանգստանում է։

Սունկ։ Թեյի ծառի յուղը կարող է հաջողությամբ պայքարել նաև սնկային վարակի դեմ։

Պսորիազ։ Թեյի ծառի յուղն ուժեղ հակաբորբոքային հատկություններ ունի, ինչի շնորհիվ թեթևացնում է պսորիազի ընթացքը և կարող է օգնել կանխարգելել հիվանդության տարածումը։

Ջրծաղիկ։ Այս հիվանդության ժամանակ ուժեղ քոր է առաջանում, ինչի հետևանքով մաշկի վրա սպիներ են մնում։ Քորը հանգստացնելու համար թեյի ծառի յուղով լոգանք ընդունեք։

Գրգռվածություն։ Ածելու օգտագործման հետևանքով առաջացած գրգռվածությւնը հանգստացնելու համար մաշկի այդ հատվածին բամբակի օգնությամբ մի փոքր թեյի ծառի յուղ քսեք։

Ֆուրունկուլ (չիբան)։ Հավասար քանակով նշի և թեյի ծառի յուղեր խառնեք, բամբակի օգնությամբ օրվա ընթացքում մի քանի անգամ քսեք ֆուրունկուլին։

Շպարը մաքրելու միջոց։ ¼ բաժակ ձիթապտղի յուղին ավելացրեք 10 կաթիլ թեյի ծառի յուղ։ Խառնուրդը պահպանեք մութ վայրում։ Բամբակով քսեք դեմքին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել