Tert.am-ը գրում է.

Գյումրիի գերեզմանատանը դիակի անարգանքի փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննություն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան:

Այս մասին Tert.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:

Գործով մեղադրանք է առաջադրված չորս քաղաքացու:

Մկրտիչ Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Գյումրու թիվ 1» գերեզմանատան վերակացու Բ.Սարգսյանի հետ նախնական համաձայնությամբ, տեղյակ լինելով, որ «Գյումրու թիվ 2» գերեզմանատանը գտնվող նշված հողակտորում հուղարկավորված հանգուցյալներ կան, Հակոբյանների գերեզմանը, որպես իրեն պատկանող ազատ տարածք վաճառել է: Այդ նպատակով նա 2016թ. հոկտեմբերի 24-ին, Լևոն Մելքոնյանից խարդախությամբ վերցրել է խոշոր 1.600 ԱՄՆ դոլար գումար և հափշտակել:

Մելքոնյանը կալանավորված է, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետի հատկանիշներով:

Նա կալանավորված է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել