Էս օլիմպիադան էլ բայց կապիկություն դարձավ։ Ռուսաստանի հոկեյի հավաքականը հաղթեց գերմանացիներին, (բավական գեղեցիկ ու կամային հաղթանակ են տանում ռուսները, համ էլ գերմանացիներին հոկեյում նույմպես երբեք չեմ համակրել ) ռուսները դառնում են օլիմպիական չեմպիոն, բայց քանի որ այդ երկրի օլիմպիական կոմիտեն պատժված է՝ էդ պատճառով ոչ Ռուսաստանի հիմն է հնչում, ոչ էլ դրոշն է բարձրացվում. փոխարենը օլիմպիական դրոշն է բարձրացվում ու օլիմպիական հիմնն է հնչում։ Հիմա, սա եթե կապիկություն չէ, բա ի՞նչ է։ Ասա, կամ լրիվ արգելեիք, որ ընդհանրապես չմասնակցեին, կամ էլ մարդավարի թող մասնակցեին 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել