Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը հանգուցյալ հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի ծննդյան օրը շնորհավորել է Instagram-ի իր էջում և հրապարակել նրա արխիվային լուսանկարը։

«Շնորհավոր ծնունդդ, հայրիկ։ Կարոտում եմ քեզ։ Քո սիրելի տորթն եմ պատվիրել, որ նշեմ ծննդյանդ օրը։ Հավերժ սիրում եմ քեզ»,- լուսանկարին կից գրել է Քարդաշյանը։

Ռոբերտ Ջորջ Քարդաշյանն ամերիկահայ իրավաբան է։ Նա ներգրավված է եղել աղմկահարույց գործերում, որոնցից մեկն էլ կնոջը սպանելու մեջ մեղադրվող ֆուտբոլիստ Օ․Ջեյ Սիմփսոնի պաշտպանությունն է։

Ռոբերտն ամուսնացած է եղել Քրիս Ջենների հետ։ Այդ ամուսնությունից երեք աղջիկ է ծնվել՝ Քորթնին, Քլոեն ու Քիմը, նաև որդին`Ռոբերտ կրտսերը։

Ընտանիքի հայրը 2003 թվականի սեպտեմբերի 30-ին 59 տարեկանում մահացել է քաղցկեղից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել