Ի՞նչ եք կարծում, ո՞րն է աշխարհի ամենադժվար աշխատանքը: Կա մի զբաղմունք, որն անհամեմատելի է մյուսների հետ, նույնիսկ ամենադժվար մասնագիտությունների: Այն է՝ մայր լինելը: 

Մայրերը «հերթափոխի են» օրական 24 ժամ: Նրանք հանգստյան օրեր, արձակուրդ կամ հիվանդանալու օրեր չունեն: Մայրերը ոչ թե տասնյակ, այլ հարյուրավոր պարտականություններ ունեն: Առավոտներն արթնացնում են երեխաներին, կերակրում են նրանց, հագցնում, պառկեցնում քնելու, նրանց հետ դասերն են անում… Այդ բոլոր ամենօրյա հոգսերից բացի՝ մայրերը մշտապես պաշտպանում են իրենց երեխային, աջակցում են, ոչ մի րոպե չեն դադարում մտահոգվել նրա բարեկեցության համար: Բայց որքան էլ դժվար լինի, նրանք իսկապես սիրում են իրենց աշխատանքը, որովհետև մայր լինելը թեկուզ բարդ, բայց լավագույն աշխատանքն է աշխարհում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել