Գերմանիայում ապաստան են ստանում նաև բազմակին մուսուլմաններ: Սուննի մահմեդական ամուսինը պատմում է երկու կնոջ և նրանց հետ համատեղ երեխաների կենցաղի մասին, թե ինչ գոհ են մամա Մերկելից, որ իրենց ապահովել է ամեն անհրաժեշտ բանով: Նա մտադիր է երրորդ կնոջն ու նրա երեխաներին էլ տանել Գերմանիա, ու դրա համար, բնականաբար, ավելի մեծ տուն ու ավելի շատ սենյակներ է ակնկալում: 
Հիմա պատկերացնենք հասարակ գերմանացի հարկատուին, որ աշխատում է օրնիբուն, որ այս ձրիակերների նմանների բազում կանանց ու երեխաներին պահի, իսկ ինքն իրեն թույլ չի տալիս գոնե մեկ երեխա ունենալ:
Բացի այդ` այս քայլով կարծես լեգալ կարգավիճակ է ստանում բազմակնությունը: 
Անցյալ տարի սահմանադրության խախտմամբ Գերմանիայում օրենք ընդունվեց ամուսնության հավասարության մասին, որով լեգալիզացվեց հոմոսեքսուալ զույգերի ամուսնությունը, ինչն էլ խարխլեց ավանդական ընտանիքի ինստիտուտը: Արդեն դրա հետևանքներն ավելի ակնառու կլինեն, ու բազմակնությունն էլ նույն հաջողությամբ կլեգալիզացվի: 
Մռայլ ապագա են կանխատեսում նման գործընթացները, բայց գուցե դա էլ է իրենց քիչ. էդքան օժանդակում են սուննի իսլամիստներին ու ահաբեկիչներին Թուրքիայի գլխավորությամբ, սա՞ է իրենց պատկերացումների դեմոկրատիան։ Համաշխարհայնացման պայմաններում գուցե երկրի տնտեսությունը վերելք ապրի, բայց հանցագործություններն ու ահաբեկչությունն էլ են սահմաններն ընդլայնում ու համաշխարհայնանում: Այնպես որ, արդար ա, Հրաշ ջան:

Կից նյութն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել