Armsport.am-ը գրում է.

Մարզական արբիտրաժային դատարանը (CAS) որակազրկել է ռուս բոբլեյիստուհի Նադեժա Սերգեևային Փհենչհան-2018-ի հակադոպինգային կանոնները խախտելու համար:

Մարզուհին փետրվարի 18-ին դոպինգ-թեստ է անցել, որը դրական արդյունք է ցույց տվել: 30-ամյա մարզուհին օգտագործել է սրտային պրեպարատ:

Արդյունքում, CAS-ը որոշել է հեռացնել մարզուհուն և չեղարկել նրա արդյունքը Հարավային Կորեայում ընթացող Օլիմպիական խաղերում (12-րդ տեղն իր զույգի` Անաստասիա Կոչերժովայի հետ):

Սերգեևան իրավունք ունի բողոքարկելու CAS-ի որոշումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել