ԱՄՆ-ն մտահոգված է Անկարայի՝ Ռուսաստանից S-400 հակաօդային պաշտպանության համակարգի ձեռքբերման պայմանավորվածությամբ: 
«ԱՄՆ-ն հասկանում է, որ Թուրքիան ցանկանում է բարելավել իր օդային պաշտպանությունը: Մենք հրապակայնորեն հայտարարել ենք մեր մտահոգությունը ՌԴ-ից S-400-ի Անկարայի կողմից ձեռք բերման մտադրության մասին: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, և այդ գործարքը կարող է շատ վատ անդրադառնալ Թուրքիայի վրա, և նա նույնպես ընկնի վերջերս Կոնգրեսի կողմից ընդունված նոր պատժամիջոցների մասին օրենքի տակ, այսինքն՝ Թուրքիայի նկատմամբ կկիրառվեն պատժամիջոցներ»,- ասել է ԱՄՆ վարչակազմի ղեկավարը: 
Նշեմ, որ S-400-ի գործարքը գնահատվում է 2,5 մլրդ դոլար, ձեռքբերումը պետք է տեղի ունենա մեկ տարվա ընթացքում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել