«Երեկ վերջապես իրավապահներին հաջողվեց հայտնաբերել դեռևս հունվարի 30-ից անհետ կորած 26-ամյա երիտասարդի դին: Դին հայտնաբերվել է Կիևյան կամրջի տակ:
 
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ երիտասարդը՝ Վարդան Մնացականյանը, մինչև հունվարի 30-ն աշխատել է գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Ռոսիա» տոնավաճառում՝ որպես մաքրության գծով պատասխանատու: Դեպքից առաջ, մեզ հասած տեղեկություններով, վիճաբանություն է տեղի ունեցել տոնավաճառի անվտանգության աշխատողներից Արտաշ անունով մեկի հետ:
 
Տհաճ խոսակցություն է եղել գումարի հետ կապված, որից հետո երիտասարդին դաժան ծեծի են ենթարկել ու պարտավորեցրել վերադարձնել գումարը:
 
Այդ օրվանից հետո երիտասարդն այլևս գործի չի գնացել, և երեկ, փաստորեն, նրա դիակը հայտնաբերվել է Կիևյան կամրջի տակ»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել