«Մեր տեղեկություններով` Բարձրագույն դատական խորհրդի մյուս հինգ անդամների ընտրությունը, որոնք պետք է ներկայացվեն դատավորների ընդհանուր ժողովի կողմից, պակաս կրքեր չի բորբոքել։
 
Քանի որ ԲԴԽ-ն պետք է փոխարինի Արդարադատության խորհրդին, բայց շատ ավելի մեծ լիազորություններով, շատերի համար երանելի աշխատավայր է: Իսկ քանի որ, ոմանց կարծիքով, այն դառնալու է դատական համակարգում «ասողը», իսկ գիտնական-անդամները կարող են կառավարումից դուրս գալ, ուստի իշխանությունը չի կարող թույլատրել, որ դատավորների կազմից «անցանկալի» մարդիկ հայտնվեն այնտեղ։
 
Ըստ այդմ՝ 5 դատավորները պետք է ընդունելի լինեն իշխանության համար, կանխատեսելի և կառավարելի։ Իսկ քանի որ դատարանների նախագահները չեն կարող դառնալ ԲԴԽ անդամ, ոմանք կամովին հրաժարական են տվել դատարանի նախագահի պաշտոնից, ինչպես, օրինակ, վարչական դատարանի նախագահ Կարեն Մաթևոսյանը, որը նշանակվել է վարչական վերաքննիչ դատարանի դատավոր։ Ընտրությունը կատարվում է Գագիկ Հարությունյանի զգոն հայացքի ներքո»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել