armeniasputnik.am -ը գրում է

Վրաստանի հայ համայնքի կողմից նշվող բոլոր տոներն` առանց բացառության, այսուհետև առցանց կհեռարձակվեն Վրաստանի Հանրային հեռարձակողի նոր նախագծի շրջանակում։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Վրաստանի Հանրային հեռուստաալիքի գլխավոր տնօրենի օգնական Ռամիլյա Ալիևան։

2018թ-ի հունվարից Վրաստանի Հանրային հեռարձակողը գործարկել է «Բազմազան Վրաստան» յուրահատուկ նախագիծը։ Նախագծի շրջանակում առավոտյան 10։00-ից մինչև կեսգիշեր հեռարձակողը կապահովի ինտերնետային հեռուստատեսային և ռադիոհեռարձակում` հայերեն և ադրբեջաներեն լեզուներով։ Հետագայում լեզուների քանակը կավելանա։ Նախագծի յուրաքանչյուր տարբերակի համար կաշխատի առանձին խումբ։ Ինտերնետում հայալեզու հեռարձակումը կսկսվի մարտի 15-ից։ Նախագծի գաղափարը Վրաստանի Հանրային հեռարձակողի գլխավոր տնօրեն Վասիլի Մագլապերիձեինն է, իսկ հեղինակը Ռամիլյա Ալիևան է։


Ամբողջական նյութը կարդացեք այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել