operativ.am-ը գրում է

Շվեդիայի գիտնականները մտադիր են մահացած մարդկանց թվային պատճենները ստեղծել: Հետագայում նախատեսվում է այդ ռոբոտներին կյանքից հեռացած մարդկանց արտաքինին նմանեցնել:

Այժմ Fenix թաղման բյուրոն կամավորների է փնտրում, որոնք կհամաձայնվեն իրենց մահացած բարեկամների կերպարների ստեղծմանը, հայտնում է Lenta.ru-ն:

Սկզբնական փուլում նախատեսվում է արհեստական ինտելեկտի օգնությամբ վերստեղծել մահացած անձի ձայնը՝ սովորեցնելով համակարգչային ծրագրին պատասխանել տարրական հարցերին, օրինակ, թաղման կազմակերպման մասին: Հետագայում մահացած հարազատի ձայնը կպատասխանի եղանակի և շրջապատի մասին ամենապարզ հարցերին:

Գիտնականներն ասում են, որ մոտ 30 տարի առաջ հարազատները հանգուցյալներին հիշելու համար մի քանի լուսանկար ունեին: Այսօր արհեստական ինտելեկտի շնորհիվ հնարավոր կլինի մի քիչ խոսել համակարգչային ծրագրի հետ՝ պատկերացնելով կյանքից հեռացած հարազատին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել