Չարլի և Կալեն Ուորգանները շատ անսովոր զույգ են և հայտնի են դարձել մի առանձնահատկության շնորհիվ: Չարլիի հասակը 127 սմ է, իսկ Կալենինը՝ 137 սմ: Առողջական խախտումը նրանց չի խանգարել լիարժեք կյանքով ապրել և գտնել իրար: Նրանք հիմա ունեն երկու տարեկան աղջիկ և սպասում են ևս մեկ երեխայի:

Նրանք Ինստագրամում էջ են բացել, ինչի միջոցով հայտնի են դարձել:

Նրանց թզուկությունը գենետիկ հիվանդություն է: Ցավոք, նրանց դուստրը ևս թզուկ է: Բժիշկները ենթադրում են, որ ապագա երեխան ևս կժառանգի թզուկությունը:

Բայց այս ամենը նրանց չի խանգարում․ ընտանիքը ճամփորդում է, գնում մարզասրահ, հանգստանում լողափում: Օգտատերերից շատերը քննադատում են նրանց, ասում, որ պետք չէր երեխա ունենալ, որոնք ստիպված ժառանգելու են ծնողների խնդիրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել