Ահմալ անունով դեռահասը վստահեցնում է, որ պարբերաբար ձու է ածում, իսկ բժիշկները նշում են, որ տղայի ածած ձվերը ոչնչով չեն տարբերվում հավկիթից: Բայց իրոք անհասկանալի է, թե ինչպես են դրանք հայտնվել նրա օրգանիզմում:

3 տարի անց տղան կրկին վերադարձավ բժշկական ուսումնասիրություններին և հայտարարեց, որ արդեն 20 ձու է ածել: «Նրա առաջին ձուն լիովին դեղնուցից էր կազմված, առանց սպիտակուցի էր: Իսկ մեկ ամիս անց հայտնվեց առանց դեղնուցի ձու»,- պատմում է տղայի հայրը:

Վերջին երկու ձուն տղան ածել է հիվանդանոցում, բայց բժիշկները պաշտոնական հայտարարություն չարեցին դրա վերաբերյալ:

Առողջապահության նախարարը վստահ էր, որ տղայի ներսում ձվերը հատուկ տեղադրում են:

Բայց քանի դեռ նրանք նման բանի դեմ փաստեր չունեն, դա ևս համարվում է վարկած:

Տղան պատմում է, որ ձվի հայտնվելուց առաջ նա որովայնում ցավ է ունենում: Հիվանդանոցում զբաղվում են նրա ուսումնասիրությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել