Ես առհասարակ տոն սիրում եմ՝ ի տարբերություն տխուր օրերի, որոնք մեր օրացույցում շատ են: Եվ իմ համար բացարձակապես մեկ է՝ հայեցի է այդ տոնը, ռուսեցի, չինեցի, թե ֆիլիպինցի: Կարևորը՝ տոն լինի, իրար լրացուցիչ ջերմ խոսքեր ասելու, շնորհավորելու, դրական լիցքեր հաղորդելու առիթ լինի: Հիմա փետրվարի 23-ն էլ թող ոչ հայեցի, բայց ռուսեցի տոն լինի, հետո ի՞նչ, խանգարո՞ւմ է: Ինձ որ չի խանգարում: Ինձ ընդհանրապես տոները չեն խանգարում, ես նույնիսկ կելտեցի Հելոունին եմ լավ վերաբերվում:
Այնպես որ, ես մի քիչ ուշացումով շնորհավորում եմ իմ բոլոր տղամարդ ընկերներին փետրվարի 23-ի կապակցությամբ: Առողջ եղեք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել