tert.am-ը գրում է 

ԱՄՆ Պետքարտուղարությունն ուրբաթ հաստատել է ամերիկյան վարչակազմի՝ մայիսիսն Երուսաղեմում նոր դեսպանատուն բացելու ծրագրերը:

«Մայիսին Միացյալ Նահանգները նախատեսում է նոր դեսպանություն բացել Երուսաղեմում: Բացման արարողությունը կհամընկնի Իսրայելի 70-ամյակի հետ», - РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ուրբաթ Իսրայելի տրանսպորտի և հետախուզության նախարար Իսրայել Կացը ևս հայտարարել է հրեական պետության կազմավորման 70-ամյա հոբելյանի առթիվ իր դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու ԱՄՆ-ի մտադրության մասին: Միջոցառումները տեղի կունենան 2018-ի մայիսի 14-ին:

ամբողջական նյութը կարդացեք այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել