Մեծ քիթ ունեցող մարդիկ նոր ֆլեշմոբ են սկսել, որպեսզի մեծ քիթը կարողանան հանրաճանաչ և նորաձև դարձնել: Ֆլեշմոբը սկսել է բրիտանացի լրագրող Ռադհիկա Սանգհանին, ով ամբողջ կյանքում ատել է իր մեծ ու արտահայտիչ քիթը, բայց նա որոշել է փոխել մոտեցումը և ստեղծել է #SideProfileSelfie հաշթեգը:

Նրա նախաձեռնության միտքը շատերին է դուր եկել և շատերն են նրան շնորհակալություն հայտնել նման քայլի համար: Սոցցանցերի օգտատերերն աջակցեցին ֆլեշմոբին և հրապարակում են լուսանկարներ, որոնցում բավականին լավ երևում են նրանց մեծ քթերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել