Բեռնարկղերից պատրաստված տներն այլևս չեն զարմացնում մարդկանց: Նման կառույցները հանդիպում են տաք երկրներում, որտեղ ջեռուցման կարիք չկա, բայց 32-ամյա Ջոզեֆ Դյուպուին որոշեց և հարազատ Կանադայում իր համար բեռնարկղերից տուն կառուցեց: Ասում է՝ ձմռանը -30 ջերմաստիճանը հեշտ է տանում: Նա 3 հատ մեծ բեռնարկղ է գնել, յուրաքանչյուրը՝ 3000 դոլարով, և անտառում իր համար տնակ կառուցել:

Ինչո՞ւ է նա դա արել: Կանադացին գիտական աշխատանք է գրում էներգիայի մասին: Այդ պատճառով որոշել է իր վրա ստուգել՝ արդյոք կարող են արևային մարտկոցներն այնքան էներգիա տալ, որ հնարավոր լինի տունը տաքացնել: Պարզվում է՝ այո: Ամռանը բեռնարկղերը տաքանում են արևից:

Նա ասում է, որ նախորդ ձմռանը ջերմաստիճանը -30 էր, բայց ինքը հեշտությամբ անցկացրեց այն:

Կանադացին տունն ինքն է սարքել, բայց դիզայնը նայելիս չես ասի, որ այդ ամենը մեկ հոգու ձեռքի գործ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել