Panorama.am-ը գրում է.

Հայաստանի նախկին գլխավոր դատախազ, Հանրապետական խմբակցության անդամ Գևորգ Կոստանյանն ԱԺ-ում մարտի 1-իիրադարձությունների վերաբերյալ լսումներում շնորհակալություն հայտնեց «Ելք» խմբակցությանը նման միջոցառում նախաձեռնելու համար:

«Շատ անկեղծ եմ ասում: Սա հնարավորություն տվեց մեր հանրությանը, տուժողների իրավահաջորդներին, քաղհասարակությանը կոմպլեքս արտահայտել իրենց դժգոհությունները, ակնակլիքները, հնարավորություն տվեց իրավապահ համակարգին՝ ներկայացնելու, թե ինչ է կատարվել և կատարվելու: Սա անհրաժեշտություն էր»,-ասաց նա:

Անդրադառնալով ելույթներում հնչած հարցերին, պատգամավորն ասաց, որ ունի դրանց բոլորի սպառիչ պատասխանները: Խնդրեց լրացուցիչ ժամանակ  մարտի 1-ի իրադարձություններում զինված ուժերի ներգրավվածության, արտակարգ դրության հայտարարման ու այլ հարցադրումներին սպառիչ պատասխաններ տալու համար:

«Այստեղ նշվեց, որ արտակարգ դրություն նախագահի կողմից հայտարարվեց, առանց «Արտակարգ դրության մասին» օրենքի: Այո, բայց դրա անհրաժեշտությունն էլ չկար, քանի որ Սահմանդրության 55-րդ կետը հստակ սահմանում էր այդ մասին: Այդ կետը դեռ գործում է: Այնպես որ խոսել, որ արտակարգ դրություն հայտարարելն ապօրինի է, ներողություն եմ խնդրում, ընդհանրապես հիմք չունի, էլ չեմ ասում իրավական հիմքի մասին»,-ասաց Կոստանյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել