Շինարարության ծավալների աճ է արձանագրվել Հայաստանում 2017-ին:

Փետրվարի 23-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:

«2016-ի համեմատ նախորդ տարի շինմոնտաժային աշխատանքներն ավելացել են 3 տոկոսով: Իսկ այս տարվա հունվարին անցյալ տարվա նույն ժամանակի համեմատ թիվը աճել է 20 տոկոսով»,-ասաց Սարգսյանն ու հավելեց, որ աճը հիմնականում պայմանավորված է շինարարությունում ներդրումների նկատմամբ հետաքրքրության մեծացմամբ:

Կոմիտեի նախագահի խոսքով՝ իրենք մյուս գործընկերների հետ հիմնականում համակարգում են ներդրումային ծրագրերը, և բոլոր խնդիրները, որոնք առաջանում են, ընթացքում բարձրացվում ու լուծում են ստանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել