«Դեպի Եվրատեսիլ» նախագիծի ինտրիգները շարունակվում են։ Այս անգամ կիզակետում է հայտնվել Հասմիկ Շիրոյանը: «Ինչ-որ մեկը գողացել է մեր դիմակի միտքը»,- ասում է Թամարն իր ինստա-սթորիում, որտեղ դիտում էր Հասմիկի ելույթը:

BlogNews.am-ին մոտ կանգնած աղբյուրը պատմում է, որ «Դեպի Եվրատեսիլի» հետնաբեմում սկանդալ է եղել, ինչի արդյունքում Հասմիկ Շիրոյանը նախնական փորձի ժամանակ կոնֆլիկտ է ունեցել իր երկու պարողների հետ, որոնցից մեկն էլ եղել է Հովհաննես Սարգսյանը: Վեճից հետո Հասմիկը բեմ է բարձրացել մեկ պարողի հետ: Այս թեմայով կապ հաստատեցինք Հասմիկի հետ, ով ոչ մի մեկնաբանություն չցանկացավ տալ կատարվածի մասին. «Մենք ոչ մի մեկնաբանություն չենք տալիս այդ թեմայով: Կենտրոնացած ենք մեր եզրափակիչ ելույթի վրա»:

Փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև պարող, պարուսույց Հովհաննես Սարգսյանից, ով խուսափողական պատասխաններ տվեց. «Անկեղծ ասած՝ չեմ ցանկանում ոչ մի բան մեկնաբանել: Մյուս պարող տղան իմ ընկերն է, ոչ մի կոնֆլիկտ չի եղել, և ոչինչ չեմ ցանկանում մեկնաբանել»:

Հարցին՝ իսկ ինչո՞ւ Հասմիկն իր հիմնական ելույթի ժամանակ ներկայացավ մեկ պարողի հետ, Հովհաննեսը չցանկացավ մեկնաբանել, միայն նշեց. «Նրա հետ շատ լավ պարող էր, բայց մնացածի մասին ոչինչ չեմ կարող խոսել: Ես ցանկություն չունեմ պարզաբանելու և պատասխանելու»:

Չնայած կատարվածին՝ այդուհանդերձ, Հասմիկը կարողացավ հաղթահարել կիսաեզրափակչի պատնեշն ու հայտնվել եզրափակչում:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել