Panorama.am-ը գրում է.

Մարտի 1-2-ի իրադարձությունների  վերաբերյալ լսումների արդյունքում պարզվեց, որ քաղաքական մեծամասնության ու փոքրամասնության գնահատականներն ըստ էության չեն տարբերվում: Այսօր նման կարծիք հայտնեց «Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը:

«Այդ դեպքում ինչո՞ւ չընդունել ԱԺ հայտարարությունը, ընդունել ԱԺ-ի կողմից հղել այդ ուղերձը, հայտնել մեր սրտացավությունը որպես քաղաքական մարմին»,-ասաց պատգամավորը:
Նրա համոզմամբ, խնդրով միայն իրավապահները չէ, որ պետք է զբաղվեն:

«Լինելով իրավաբան, ես կարող եմ ինձ թույլ տալ դա ասել: Դասակարգին դավաճանելու կամ պաշտպանելու խնդիր չեմ ունենա, եթե ասեմ, որ արդարության ընկալումը ոչ միայն հատուկ է մարդուն, այլև կենդանուն: Հիմա եկեք գնահատենք այն, ինչ կատարվել է, արդա՞ր է, մեզ բավարարո՞ւմ է»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել