Panorama.am-ը գրում է.

ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկածու առաջադրված Արմեն Սարգսյանի հետ այսօրվա հանդիպմանը վերջինս հայտնել է ամենատարբեր շրջանակների հետ հանդիպումների արդյունքները, վերահաստատել իր վերջնական որոշումը, թե ինչու է վճռել ՀՀ նախագահի բեռը վերցնել իր ուսերին: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Այսօր մենք, ՀՅԴ-ի հետ միասին, ստորագրահավաք կազմակերպեցինք և Արմեն Սարգսյանին առաջադրեցինք որպես ՀՀ չորրորդ նախագահի թեկնածու»,- ասաց նա:

Հարցին՝ իսկապես կարծում է, որ այս ընթացքում Արմեն Սարգսյանի առաջադրման շուրջ լայն կոնսոլիդացիա՞ է ապահովվել, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց՝ կոնսոլիդացիան մեկ անձով չի լինում:

«Դա հետագայում կերևա՝ քվեարկության արդյունքներով, նրա հավաքած ձայներով ԱԺ-ում և հետագայում՝ աշխատանքի ընթացքում: Ինձ թվում է՝ նա այն թեկնածուն է, որ լայնախոհություն ու կոնսոլիդացիա կլինի: Մեր կարծիքով, ինքը այդ թեկնածուն է և կարող է կոնսոլիդացիա ապահովել»,- համոզմունք հայտնեց հանրապետական գործիչը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել