Ճապոնացի բժիշկ Տոշիկի Ֆուկուցուձին առաջարկում է նիհարելու նոր մեթոդ, որը հայտնի է ամբողջ աշխարհում: Կպահանջվի միայն 10-15 րոպե և գլանաձև փաթաթված սրբիչ: Ներկայացնում ենք այդ մեթոդը:

1. Պառկեք մեջքի վրա:

2. Գլանաձև փաթաթված (տրամագիծը՝ 7-15 սմ) սրբիչ դրեք գոտկատեղի տակ հենց պորտի տակ:

3. Միացրեք ոտնաթաթերի բութ մատները, կրունկները հեռացրեք 15-20 սմ-ով կամ ավելի շատ:

4. Ձեռքերը վեր ձգեք (գլխի վերևում)՝ ափերը դեպի ներքև, միացրեք ճկույթները:

5. Պառկեք 5 րոպե: Ցանկալաի է պրոցեդուրան կրկնել օրական 2-3 անգամ:

Վարժությունը կատարել խորհուրդ է տրվում կոշտ հորիզոնական մակերևույթի վրա:

Մեջքի հետ կապված խնդիրների դեպքում պետք է նախապես խորհրդակցել բժշկի հետ:

Նիհարելու ճապոնական մեթոդի հիմնական առավելությունները՝
1. Քաշի նվազման խթանում

2. Մեջքի ցավի բուժում

3. Որովայնի խոռոչի առջևի պատի մկանային կմախքի ամրացում

4. Իրանի փոքրացում ճարպի վերաբաշխման շնորհիվ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել