Armsport.am-ը գրում է.

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մտադիր չէ կոնֆլիկտը հասունացնել «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ և ցանկանում է հաշտվել իր գործընկերոջ հետ:

Վերջին շրջանում Մոուրինյուն և Կոնտեն շատ հաճախ միմյանց մասին բացասական արտահայտություններ են արել, բայց, ինչպես հայտնում է «Mirror»-ը, մանկունիացիների գլխավոր մարզիչը ցանկանում է հարթել կոնֆլիկտն ու կսեղմի Կոնտեի ձեռքը` Անգլիայի առաջնության հերթական տուրի` այս թիմերի միջև կայանալիք խաղից առաջ:

Մոուրինյուն ցանկանում է ցույց տալ, որ մոռացել է Կոնտեի կողմից արված բոլոր վիրավորանքնրն ու նկատողությունները:

Հիշեցնենք` «Մանչեսթեր Յունայթեդ»-«Չելսի» հանդիպումը կկայանա փետրվարի 25-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 18:05-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել