Armsport.am-ը գրում է.
«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան շուտով կարող է երկարաձգել պայմանագիրն անգլիական ակումբի հետ:
Ինչպես հայտնում է «The Times»-ը, կողմերը նախորդ տարվա վերջերից բանակցություններ են վարում պայմանագրի երկարաձգման շուրջ` շաբաթական 220 հազար ֆունտ աշխատավարձով (250 հազար եվրո) և այդ ժամանակից ի վեր նշանակալի աճ են գրանցել:
Դե Խեայի գործող պայմանագիրն ավարտվում է 2019 թվականի ամռանը և ունի մեկ տարով երկարաձգելու հնարավորություն:
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը ցանկանում է, որ դարպասապահի հետ նոր համաձայնագիրն ակումբի հետ նախատեսված լինի նվազագույնը մինչև 2020/21 մրցաշրջանի ավարտը:
Իրադարձությունների զարգացմանն առաջվա պես հետևում է Մադրիդի «Ռեալը»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել