Ներկայացնում ենք Բոլիվուդի լեգենդար դերասանուհիներից մեկին՝ Հեմա Մալինիին: Նրա մասնակցությամբ ֆիլմերից ամենահայտնին «Զիտա և Գիտան» է, որում Հեման մարմնավորեց 2 գլխավոր հերոսուհիներին՝ երկվորյակ աղջիկներին: Ֆիլմն էկրան բարձրացավ 1972 թ.՝ միանգամից կինովարձույթի հիթ դառնալով:

Անցած 45 տարիներին Հեման նկարահանվեց 160 ֆիլմում, ամուսնացավ և 2 դուստր ունեցավ, տատիկ դարձավ: Իրեն փորձեց նաև որպես պրոդյուսեր, խորհրդարանական, քաղաքական գործիչ: 69-ամյա Հեմայի լուսանկարները նայելիս կասկածում ես այս թվին: Նա հրաշալի տեսք ունի, հրաշալի կազմվածք, կեցվածքը նույնքան ուղիղ է: Ասում է, որ այսպիսի հաջողություններ ունի ճիշտ սնվելու, յոգայի և պարերի շնորհիվ:

Պարերը Հեմայի գլխավոր սիրելի զբաղմունքն են մանկուց: Ամենահայտնի պարողների մոտ սովորելու շնորհիվ նա կատարելապես տիրապետում է հնդկական դասական պարի մի քանի ուղղության: Հիմա նա երբեմն դուստրերի հետ հանդես է գալիս պարային ծրագրերում:

Հեմայի սերը դերասան Դհարմենդրան է, ով նրա հետ նկարահանավեց 28 ֆիլմում:

Այդ ամուսնությունը կարող էր չլինել խավերի, տարիքների և ընտանեկան դիրքերի տարբերությունների պատճառով. տղամարդն ավելի ցածր խավից էր, 13 տարով մեծ էր և ամուսնացած: Հեման համառորեն մերժում էր բոլոր փեսացուներին, որոնց առաջարկում էր հայրը, ով կտրականապես դեմ էր Դհարմենդրայի հետ կապին:

Հնդկակակն ռոմանտիկ ֆիլմերի սցենարը կրկնվեց դերասանների կյանքում․ 1980թ. մայիսին նրանք պաշտոնապես ամուսնացան: Լուռ, համեստ, ընտանեկան մթնոլորտում: Ամուսինները միասին երջանիկ են արդեն 30 տարի: Դուստրերից մեկը դերասանուհի է:

90-ական թթ. Հեման հիմնեց Hema Malini creations ընկերությունը, իրեն փորձեց որպես ֆիլմերի պրոդյուսեր և ռեժիսոր: Պետական մակարդակով առանձնացվեց Հնդկաստանի կինեմատոգրաֆիայի զարգացման մեջ ներդրման համար:

Մալինին 2 տարի գլխավորեց Հնդկաստանի համազգային կուսակցություններից մեկը:

2012 թ. Հեման թողեց դերասանական կարիերան, բայց հաճախ մասնակցում է փառատոնների, միջոցառումների: Նա ամուսնու հետ հաճախ հյուր է լինում միջոցառումների, համերգների, փառատոնների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել