Yerkir.am-ը գրում է.

Հինգերորդ սերնդի Су-57 կործանիչները հնարավոր է փորձարկվեն Սիրիայում գործողության ժամանակ: Այդ մասին հայտնում է Интерфакс-ը`իր աղբյուրին հղումով:

Ըստ աղբյուրի` կործանիչների առկայությունը Սիրիայում պետք չէ դիտարկել որպես Սիրիայում ռուսական օդատիեզերական ուժերն ուժեղացնելու փորձ, պարզապես նպատակ կա փորձարկել դրանք այլ կլիմայական պայմաններում:

Ավելի վաղ հայտնել ենք, որ Ռուսաստանը Սիրիայի Հմեյմիմ ավիաբազա է ուղարկել երկու Су-57 կործանիչներ: ՌԴ ՊՆ-ն դեռ չի մեկնաբանել տեղեկությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել