««ՉԻ» տեղեկություններով՝ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը վերջերս տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ դժգոհել է նախարարության աշխատակիցներից, որ չեն կարողանում մասնավոր հիվանդանոցների հետ լավ աշխատել և դրանք պահել հսկողության տակ:
 
Բանն այն է, որ «մասնավորները» դուրս են Առողջապահության նախարարության վերահսկողությունից և ոչ մի կերպ չեն ենթարկվում այստեղ ընդունված կանոններին: Լևոն Ալթունյանը նախարարի պաշտոնում մեկ տարի պաշտոնավարելուց հետո փորձում է իրավիճակը փոխել և դառնալ դրության տերը:
 
Նա նշում է, որ նախարարության գերխնդիրը մասնավոր հիվանդանոցները նույն դաշտ բերելն է: Չնայած նախարարի ջանքերին, առայժմ դա նրան կարծես չի հաջողվում»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել