«Երևանի քաղաքապետարանը պարզապես մսխում է համայնքային բյուջեի միջոցները՝ ծախսելով գու­մարներն ամենաանիմաստ նպատակներով: «Ժողովուրդ» օրաթերթը նաև պարզեց, որ միայն աշխա­տակիցների պարգևատրման գծով ծախսերը կազմել են 639 մլն 212 հազար 300 դրամ: Իսկ այս տար­վա բյուջեով այդ նպատակով ծախսվելու է 700 մլն դրամ: Դժվար չէ ենթադրել՝ Տարոն Մարգարյանն ըստ արժանվույն կգնահատի ավագանու հայտնի նիստին «դեմն առեք, շուտ» հրահանգով ընդդիմադիր ավագանի­ների առաջը կտրած, հետո լրագրողների գործունեությունը խոչընդոտած իր ենթականերին:

 

Ի դեպ, «Ժողո­վուրդ» օրաթերթն ավագանու նիստում կատարված միջադեպի վերաբերյալ երեկ զրուցել է ՀՀ գլխավոր դա­տախազ Արթուր Դավթյանի հետ: Նա չի բացառել այս գործի նախաքննությունը քննչական կոմիտեից հատուկ քննչական ծառայություն տեղափոխելու տարբերակը:

«Եթե քննության ընթացքում հիմքեր ձեռք կբեր­վեն ՀՔԾ ենթակայության սուբյեկտի կողմից հանցագործություն կատարելու վերաբերյալ, այդ պահին կլուծ­վի քննչական ենթակայության հարցը»,- ասել է դատախազը»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել