Մեծ Բրիտանիայի Բրիսթոլյան համալսարանի գիտնականները 3D սքաների միջոցով վերարտադրել են Նեֆերտիտի թագուհու դեմքը: Հնագետ Էյդան Դոդսոնը կարողացել է հայտնաբերված մումիայի եռաչափ սքանավորում կատարել, ինչից հետո նկարչուհի Էլիզաբեթ Դոյնիսը նկարեց Նեֆերտիտիի դեմքը:

Մումիան հայտնաբերվել է 19-րդ դարում դամբարանում Ամենհոտեբ 2-րդի մումիայի հետ:

Եռաչափ սքանավորման միջոցով Էյդենը կարողացավ ստանալ թագուհու դեմքի թվային քարտեզը:

Հետո նկարչուհին եռաչափ մոդելի և դատական բժշկության մեթոդներով նկարեց դեմքը: Բայց իհարկե ակնհայտ է, որ ստացված արդյունքն այնքան էլ նման չէ բոլորիս հայտնի կիսանդրուն:

Նեֆերտիտին համարվել է պատմության ամենագեղեցիկ կանացից մեկը, ինչպես նաև ամենաազդեցիկ թագուհիներից, որ ղեկավարել է Հին աշխարհում: Բայց, ցավոք, նրա մասին տեղեկությունների մեծ մասը մնացել է հեռավոր անցյալում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել