168.am -ը գրում է

Ճապոնիայի Honda Motor ավտոմոբիլային կոնցեռնը 2017 թվականին աշխարհում առաջին տեղն է գրավել իր բիզնես-դասի HondaJet ոչ մեծ ինքնաթիռների վաճառքների ծավալով: Ինչպես պաշտոնապես հայտարարել է ընկերությունը, սպասարկյալններին են հանձնվել 43 այդպիսի մեքենաներ:

Դա անցյալ տարի ամենաբարձր ցուցանիշն է նման ինքնաթիռների կատեգորիայում։ HondaJet-ը յոթտեղանոց ռեակտիվ ինքնաթիռ է, որի ստեղծման վրա ընկերությունն աշխատում էր 1997 թվականից: Դրա գինը 4,9 միլիոն դոլար է: Ինքնաթիռն, ինչպես փետրվարի 22-ին նշել է Kyodo լրատվական գործակալությունը, նախատեսված է կորպորատիվ ղեկավարների եւ ունեւոր մասնավոր անձանց համար: Երկու ռեակտիվ շարժիչներով Փոքրաչափ ինքնաթիռը՝ կարող է թռչել ժամում 770 կիլոմետր արագությամբ 13 կիլոմետրից ավելի բարձրության վրա:

HondaJet-ն արտադրում են ԱՄՆ-ի տարածքում: Այդ որոշումը պայմանավորված էր Ճապոնիայի ավտոկոնցեռնի այն հաշարկով, որ հենց Միացյալ Նահանգներում նորույթը կվայելի ամենամեծ պահանջարկը: Այդ հույսերն արդարացել են. ինքնաթիռի առավել շատ գնորդները եղել են ԱՄՆ-ում, ինչպես նաեւ Եվրամիության երկրներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել