Մարդիկ հաճախ են վախենում իրենց ճամպրուկների համար և փորձում են դրանք առանց հսկողության չթողնել, բայց այս չինուհին ավելին է արել: Նա այնքան էր մտահոգվում, որ ճամպրուկի հետևից մտել է սքաների մեջ: Հայտնի չէ, թե ինչն էր այնտեղ այդքան արժեքավոր, բայց ստացված նկարները բավականին տպավորիչ են: Դեպքը պատահել է մեկ շաբաթ առաջ չինական երկաթուղու կայարաններից մեկում: Ղեկավարությունը ստիպված զգուշացրել է բոլորին, որ սարքավորման մեջ մտնելը վտանգավոր է, քանի որ ճառագայթումը կարող է վնասել նրանց առողջությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել