Նրա աշխատանքները կոտրում են կարծրատիպեր: Նրա լուսանկարներում հայտնիները մոռանում են սահմանների մասին և ներկայանում այնպիսին, ինչպիսին այլ ֆոտոսեսիաներում չեն եղել, նրանք լրիվ իրական են: Այս լուսանկարչի աշխատանքներում մերկությունն այնքան չէ, որքան նրա կոլեգաների մոտ:

«Հանելով նրանց հագուստը՝ ես փորձում եմ մերկացնել նրանց մինչև հոգու խորքը: Դրանք ուղղակի կրծքեր ու հետույք չեն, դրանք մարդու իրական էությունն են՝ առանց գաղտնիքների ու սոցիալական ստատուսի»:

Բետինա Ռեյմսը ծնվել է 1953 թվականին Փարիզում: Նա աշխատել է որպես մոդել, լրագրող, իսկ 26 տարեկանից զբաղվել լուսանկարչությամբ: Առաջին անգամ նա մեծ աղմուկ բարձրացրեց 70-ականների վերջին և այդ օրվանից ուսումնասիրում է կանացի սեքսուալությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել