Դեմքին թթվային լուծույթ լցնելու հանցանքը հատկապես տարածված է Իրանում: Ցավոք, այդ քայլից տուժում են հիմնականում կանայք և երեխաները: Դա սարսափելի դաժան քայլ է:

Իրանից լուսանկարիչ Ասգար Կամսեհը բացահայտում է հարձակման զոհ դարձած մարդկանց պատմությունը: Ցավոք, Իրանում չկա այնպիսի կազմակերպություն, որ կօգնի և կհոգա նրանց կարիքները: Քիմիական ծանր այրվածքներով կանայք ստիպված են ինքնուրույն հոգալ իրենց պահանջները:

Ռահանա Պոր Ամրայ՝ 38 տարեկան և Ֆատիմա՝ 8 տարեկան

Հանցագործը համոզված էր, որ Ռահանան նրա կնոջը դրդել է ամուսնալուծվել: 2015 թվականին ընտանիք քանդելու դրդապատճառով նա կնոջ ու երեխայի վրա քիմիական թթու լցրեց:

Մարիամ Զամանի՝ 38 տարեկան և Արեզո Հաշեմի Նիժադ՝ 13 տարեկան

2010 թցականին Մարիամի եղբոր կինը քնած կնոջ ու երեք երեխաների վրա քիմիական թթու լցրեց: Դա նախանձի հետևանք էր: Լուսանկարում Մարիամն է՝ աղջիկներից մեկի հետ:

Շիրին Մոհամադի, 18 տարեկան

2012 թվականին նա մերժեց տղամարդու և հրաժարվեց ամուսնանալ: Տղամարդը դա վիրավորանք համարեց և նրա վրա քիմիական թթու լցրեց: Նրա դեմքի մի մասը խիստ վնասված է, բազմաթիվ այրվածքներ կան մարմնի վրա: 

Սոմայե Մեհրի, 29 տարեկան

Նրա մեղքը համարվեց ամուսնալուծության որոշումը: Պատասխանը եղավ իր և դստեր վրա հարձակումը: 4 տարի անց Սոմայեն մահացավ քիմիական այրվածքների ծանր հետևանքներից: Լուսանկարում Ռահանան է՝ մոր լուսանկարի հետ:

Մահնազ Կազեմի, 39 տարեկան

Նրա ամուսինը միշտ է դաժան եղել և ծեծել է կնոջը: Կինը որոշեց ամուսնալուծվել: Չնայած ծեծուջարդին՝ նա միշտ գեղեցիկ էր, և ամուսինը, լսելով որոշման մասին, զրկեց նրան գեղեցկությունից՝ կնոջ վրա քիմիական թթու լցնելով: 

Մասումեհ Ահայ, 32 տարեկան

2008 թվականին նա բաժանվեց ամուսնուց: 2 տարի անց սկեսրայրը վրեժ լուծեց որդու համար՝ կնոջ վրա քիմիական թթու լցնելով: Արդյունքում կինը զրկվեց աչքերից:

Մոհսեն Մորտազավի, 34 տարեկան

2012 թվականին առաջին աշխատանքային օրը նա ենթարկվեց դաժան հարձակման կոլեգայի կողմից: Նա տղամարդու վրա քիմիական թթու լցրեց և մի քանի անգամ դանակահարեց: Հարձակվողը վստահ էր, թե Մոհսենը իրեն ծաղրել է, և ինքը որոշել է նման ձևով վրեժ լուծել: Հետո պարզվեց, որ Մոհսենը անգամ չի մտածել նրան ծաղրելու մասին: Տղամարդը հրաշքով է ողջ մնացել, բայց ամբողջ կյանքում մնալու է այլանդակված:

Զիվեր Պարվին, 37 տարեկան

Ամուսնու մահից հետո նրան առաջարկություն արեց ազգականներից մեկը: Կինը մերժեց: 2011 թվականին տղամարդն ու նրա առաջին կինը քիմիական թթու լցրին Զիվարի և նրա 18-ամյա աղջկա վրա, մինչ վերջիններս քնած էին: Աղջիկը 18 օր անց մահացավ: Զիվարը ձեռքում պահում է դստեր լուսանկարը մինչ հարձակումը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել