Life.tert.am-ը գրում է.

Պրոդյուսեր, հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը մի քանի տարվա դադարից հետո վերսկսում է «Իմ մեծ, չաղ, հայկական հարսանիքը» հեռուստանախագիծը, որը ժամանակին բավականին բարձր վարկանիշ ուներ։ Tert.am Life–ի հետ զրույցում Դիանան ասաց, որ նոր եթերաշրջանում ևս ինքն է վարելու հաղորդումը։

«Որոշեցինք կրկին իրականացնել այս նախագիծը, քանի որ ցանկանում էի, որ հայ իրականության մեջ բառիս բուն իմաստով հայկական հաղորդում լինի, որը որևէ տեղից վերցված չէ։ Հաղորդման ժամանակ երկու հայի միավորման արդյունքում ստեղծված ընտանիքի, ընտանեկան երջանկության մասնակից դառնալու և յուրովի ուրախանալու հնարավորություն ենք ունենում։ Յուրաքանչյուր պետություն հզոր է իր ամուր ընտանիքներով։ Նմանատիպ հաղորդման պակաս եթերում կա, որովհետև բոլոր ալիքներով մարդիկ ուրիշի էժան խնդիրներն են արծարծում, ինչքա՞ն կարելի է։ Այսօր նողկալի են դարձել թոք շոուները, որոնք արծարծում են հանրային ընտանիքների նեղ անձնական պատմությունները, հայտնի մարդկանցից ոմանք էլ սոցցանցերում ինքնահաստատվում են իրենց կոլեգաների` եթերում հայտնված պատմությունների հաշվին։ Կարծում եմ` ամեն հայի համար պետք է ուրախալի լինի նոր ընտանիքի ձևավորման մասին պատմությունը։ Հաղորդաշարը պետք է նայել ուրախությամբ, ոչ թե նախանձով»,– ասաց Դիանան։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել