«Արսենալ». իսկ ինչու՞ «էմիրեյթս».
Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբի գլխավոր հովանավորն է հանդիսանում «Emirates Airlines» հանրահայտ ավիաընկերությունը: 
Նրանց համագործակցությունը սկսվել է դեռևս 2004 թվականից, երբ «էմիրեյթսը» և «Արսենալը» ստորագրեցին 15-ամյա հովանավորչական համաձայնագիր, համաձայն որի ավիաընկերությունը պարտավորվում էր զրոյից կառուցել ակումբի համար նոր ֆուտբոլային մարզադաշտ և այն պետք է կրեր «էմիրեյթս» անվանումը: Դրա դիմաց ակումբը պարտավորվում էր կրել ավիաընկերությունը գովազդող մարզաշապիկներ: 
«Emirates Stadium» մարզադաշտը բացվեց 2006-ին, և այժմ այն իր 60 հազար հանդիսատեսների համար նախատեսված նստատեղերով Անգլիայի մեծությամբ երրորդ մարզադաշտն է համարվում՝ Լոնդոնի «Ուեմբլիից» և Մանչեսթերի «Օլդ Թրաֆորդից» հետո։ Իսկ բառացիորեն օրեր առաջ տեղեկություն տարածվեց, որ «Արսենալ» ակումբը և «էմիրեյթս» ավիաընկերությունը երկարաձգել են իրենց հովանավորչական համաձայնագիրը մինչև 2024 թիվը:
Կից տեսանյութը՝ այստեղ.
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել