Ինչու՞ են մարդիկ իրար սպանում: Պատճառները կարող են բացատրելի լինել միայն բնական ընտրության կամ խիստ անհրաժեշտության տեսանկյուններից, երբ խոսքը գնում է ռեսուրսների համար պայքարի կամ ինքնապաշտպանության մասին: Այլ բան է այն, որ մարդկային քաղաքակրթության զարգացումը հազարամյակների ընթացքում հանգեցրել է նրան, որ մարդիկ հասկացել են, որ սպանելը ոչ լավ, ամորալ և սարսափելի երևույթ է: Ինչու՞ է երբեմն «ծրագիրը խախտվում», և մարդը սկսում է սպանել զուտ սպանելու համար: Ինչու՞ որոշ մարդիկ ծարավ են սպանություն գործելու: Ցանկանում ենք Ձեզ պատմել պատմության ամենադաժան մոլագարների մասին:

Ջոն Ուեյն Հեյսի

Այս տղամարդը հայտնի է որպես «ծաղրածու-մարդասպան» (հենց նրա պատմությունից ոգեշնչված էլ Սթիվեն Քինգը ստեղծեց հանրահայտ սարսափ-պատմությունը՝ «Այն»-ը): Նրա կյանքը տիպիկ էր ամենասարսափելի մոլագարի համար. մանուկ հասակում Հենրին բռնությունների էր ենթարկվում ալկոհոլամոլ հոր կողմից:

      

Ջոնն առաջին անգամ ճաղերի հետևում է հայտնվել 26 տարեկանում՝ դեռահաս մի տղայի բռնաբարելու համար: 10 տարվա փոխարեն նա ազատազրկման ենթարկվեց 1,5 տարի, քանի որ ազատ էր արձակվել լավ վարքի համար:  Քրեակատարողական հիմնարկի այս սխալը թանկ նստեց Ամերիկայի համար: Ազատության մեջ գտնվելով՝ Հեյսին ծաղրածուի զգեստ գնեց և սկսեց գումար վաստակել՝ մասնակցելով Չիկագոյի արվարձաններում անցկացվող տոների ժամանակ:

1972-1978 թթ. նա բռնաբարեց և սպանեց ավելի քան 30 մարդկանց: Վերջիններս երիտասարդ տղաներ էին, որոնց Հեյսին իր տուն էր տանում, օգտագործում և սպանում: Նրան կրկին ազատազրկման ենթարկեցին 1978 թ.: Հեյսիի տան նկուղում հայտնաբերեցին 29 զոհերի: Երդվյալ ատենակալները նրան դատապարտեցին 12 մահապատիժների, որոնցից, իհարկե, մեկը պետք է իրագործվեր: Դա արվեց 1994 թ. մայիսի 10-ին:

Ջեֆրի Դամեր

Մարդակեր և մարդասպան Ջեֆրի Դամերը ևս մանուկ հասակում սեռական բռնության և հալածանքների է ենթարկվել: Նա հասարակ, շարքային դեռահաս էր, մինչև որ տարօրինակ սովորություն ձեռք բերեց կենդանիների դիեր հավաքելու, որոնք նա տեղավորում էր մրջնալդեհիդով տարրաներին մեջ:

Առաջին անգամ Դամերը սպանություն գործել է 18 տարեկանում: Նրա զոհը դարձավ մի երիտասարդ աղջիկ՝ պատահական ծանոթ: Մարդասպանը խեղդել էր նրան, այնուհետև մարմինը կտորների բաժանել և թաղել դրանք տան տակ: Դրանից հետո Դամերն իր կյանքը շարունակեց, ինչպես անում էր դա առաջ՝ կարծես թե ոչինչ էլ չի պատահել: Նա ամուսնացավ, սկսեց սովորել, սակայն դուրս վռնդվեց ալկոհոլամոլության համար, ծառայեց բանակում, աշխատեց…

1987 թ. նա կրկին սպանություն գործեց և այս անգամ այլևս չկարողացավ դադար առնել: Չորս տարվա ընթացքում նա բռնաբարեց և սպանեց 17 մարդկանց: Մի անգամ նա հերթական զոհին էր տուն բերել, սակայն երիտասարդ աղջիկ Թրեյսի Էդվարդսը կարողացել էր դուրս ճողոպրել և ոստիկանություն զանգահարել: Ավելի ուշ՝ Դամերի տունը հետախուզելիս հայտնաբերեցին դիերի լուսանկարներ, մարմիններ և մարմնի մասեր, որոնցով լի էր սառնարանը: Պահարանում կմախք կար, իսկ թթվով լի տակառում՝ տղամարդկային երեք իրաններ:

Ջեֆրի Դամերը դատապարտվեց 15 ցմահ ազատազրկման, սակայն ճաղերի հետևում մնաց ընդամենը 3 տարի. 1994 թ. նա սպանվեց բանտակցի կողմից:

Թեդ Բանդի

Թեոդոր Բանդին խելացի էր և տաղանդավոր, հրաշալի սովորում էր և սիրված էր դասավանողների կողմից: Հայտնի չէ, թե ինչը նրա կյանքում ճիշտ չընթացավ, սակայն 1974 թ. ուսումնական տարվա կեսերին Բանդին սկսեց բաց թողնել դասերը և հեռացվեց ուսումնական հաստատությունից: Հենց այդ ժամանակ էլ Արևմտյան ափերում սկսեցին կանայք անհետ կորել:

Թեդ բանդիի զոհերի հստակ թիվը պարզ չէ: Հետաքննության ընթացքում նա խոստովանել է կանանց 30 սպանություններ, սակայն, ամենայն հավանականությամբ, դրանք ավելին են եղել: Բանդին ծանոթանում էր երիտասարդ աղջիկների հետ, հմայիչ կերպով ժպտում նրանց և խնդրում օգնել. նա հախախ արհեստականորեն գիպս էր հագնում, որպեսզի դիմացինը մտածեր, թե նա ի վիճակի չէ ինքնուրույն որևէ շարժում կատարելու: Աղջիկները միանգամից օգնում էին նրան, տանում էին ճամպրուկները դեպի մեքենան, նստում մեքենայի մեջ՝ ծանոթությունը շարունակելու նպատակով, և դրանից հետո արդեն ինքնակամ դատապարտվում էին մահվան:

Բանդին ձերբակալվեց 1975 թ. Քերոլ ԴաՌոնչին առևանգելու փորձի համար: Նրան դատապարտեցին 15 տարվա ազատազրկման: Այդ անգամ Բանդիին հաջողվեց փախչել, սակայն փախուստից հետո երկար ժամանակ չկարողացավ նորմալ կյանք վարել և 1978 թ. հունվարին՝ փախուստից 2 շաբաթ անց, ներխուժեց կանանց հանրակացարան և 20 րոպեում սպանեց երկու կանանց և ծանր վիրավորեց ևս մեկին:

Թեդ Բանդիին կրկին ձերբակալեցին, սակայն այս անգամ ոստիկանները հասկացան, որ նրանց դիմաց կանգնած է Ամերիկայի ամենավտանգավոր մարդկանցից մեկը: Դատարանը մահապատժի որոշում կայացրեց Թեդի համար: Հետագա մի քանի տարիների ընթացքում նա Հետաքննությունների դաշնային բյուրոյին մանրամասներ ներկայացրեց իր կատարած դաժան սպանությունների վերաբերյալ: Մահապատժի է ենթարկվել 1989 թ. էլեկտրական աթոռի միջոցով:

Հերի Ռիջուեյ

Թեդ Բանդին մինչ մահապատժի ենթարկվելը ՀԴԲ-ի հետ զրույցում բավականին մանրամասն կերպով ներկայացրել էր հավանական մի մոլագարի հոգեկան կերպարը, ով գործել է 80-ականներին ԱՄՆ-ում: Այդ նկարագրության շնորհիվ Ռիջուեյին հնարավոր էր գտնել դեռ այն ժամանակ, սակայն Բանդիին չեն լսել, և Ռիջուեյը ազատության մեջ գործել է ևս 17 տարի:

«Գրին Րիվերի մարդասպանը» կեղծանունով հայտնի Հերի Ռիջուեյը երկու տասնամյակի ընթացքում սպանել է ավելի քան 70 կանանց և համարվում է աշխարհում ամենաարյունարբու և դաժան մարդասպաններից մեկը: Նրան բռնել են այն բանից հետո, երբ նրա ձեռքից հաջողվել է ազատվել և փախուստի դիմել մի կնոջ: Ռիջուեյը սկսել է խոստովանել իր կատարած սպանությունները և սպանությունների  վերաբերյալ ոստիկանությանը հայտնի 42 թիվը վերաճել է 71-ի: 2003 թ. նրան դատապարտեցին 48 ցմահ ազատազրկումների աանց վաղաժամկետ ազատման իրավունքի:

Անդրեյ Չիկատիլո

Չիկատելի ազգանունով հասարակ ինժեները բնակվում էր Շախտա քաղաքում և տարիներ շարունակ չէր գրավում ոստիկանության ուշադրությունը: Ոչ ոքի մտքով անգամ չէր անցնում, որ երիտասարդ կանանց և երեխաների մահվան մեղավորը հենց այս տղամարդն է: 1978-1984 թթ. Ռոստովյան շրջանում անհետ կորել կամ գտնվել են գազանաբար սպանված 32 մարդիկ:

Առաջին անգամ Չիկատիլոն ձերբակալվել է 1984 թ. : Մինչ այդ նրա կատարած սպանություններից մեկի համար արդեն դատապարտվել էր բոլորովին այլ մարդ՝ ոմն Անատոլիյ Կրավչենկո, ով 1983 թ. ինքն իրեն մեղավոր համարեց ոստիկանության ճնշումների արդյունքում:

Առաջին ձերբակալումը ոչ մի արդյունք չունեցավ Չիկատիլոյի համար. արյան խումբը չէր համապատասխանում, և նրան ազատազրկման չենթարկեցին: մոլագարն ազատության մեջմնաց ևս 6 տարի և կրկին ձերբակալվեց 1990 թ.: Տասներորդ օրը նա սկսեց ցուցմունքներ տալ և պատմեց տասնյակ զոհերի մասին: Պարզ դարձավ, որ Չիկատիլոն առնվազն 52 սպանությունների հեղինակ է: Նրան գնդակահարել են 1994 թ. փետրվարի 14-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել